Նա գիտի, որ ես անակնկալներ սիրում եմ ու շատ ուրախ եմ, որ ջանք չի խնայում, որպեսզի ամեն անգամ ինձ երջանկություն պարգևի. Սոնե Սիլվեր. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նա գիտի, որ ես անակնկալներ սիրում եմ ու շատ ուրախ եմ, որ ջանք չի խնայում, որպեսզի ամեն անգամ ինձ երջանկություն պարգևի. Սոնե Սիլվեր. life.panorama.am

Երգչուհի Սոնե Սիլվերի համար այս Ամանորն առաջինն էր, որն անցկացնում էր իր նորաստեղծ ընտանիքում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգուհին պատմել է տոներն անցկացնելու իր տարբերակների, նվերների ու առաջիկա ծրագրերի մասին:

«Ամանորն անցկացրել եմ տանը` ամուսնուս հետ, բարձր տրամադրությամբ ու հայկական ավանդույթներով` պարելով, երազանքներ մտապահելով: Հավատում եմ, երբ ասում են` ինչպես տարին դիմավորես, այդպես էլ կանցնի ողջ տարին: Նոր տարին տանը դիմավորելուց հետո հանդիպեցինք մեր ընկերներին ու նույն բարձր տրամադրությամբ ողջ գիշեր շարունակեցինք խնջույքը»,- ժպիտով պատմեց Սոնե Սիլվերն ու շարունակեց.

«Յուրաքանչյուր Ամանոր ինձ համար մի նոր հեքիաթ է, կարեւորն այն է, որ մենք ինքներս ստեղծենք մեր հեքիաթն ու տարիներ անց յուրովի հիշենք մեր ամանորյա հիշողությունները»:

Ինչպես յուրաքանչյուր կին, երգչուհին եւս սիրում է նվերներ ստանալ, բայց նվերների հարցում պարունակությունը չի կարեւորում.

«Իհարկե, այնքան էլ ճիշտ չեմ համարում պատմել իմ ու ամուսնուս նվերների մասին, սակայն պետք է նշեմ, որ այդ հարցում կարեւորում եմ ուշադրությունը, որը շատ հաճելի է: Կարեւոր չէ, թե ինչ նվերներ ենք միամյանց տալիս, կարեւորն այն է, որ մեկս մյուսի համար ջերմությամբ ու մեծ սիրով ենք նվերներ պատրաստում` հուսալով հաճելի անակնկալ մատուցել: Նա գիտի, որ ես անակնկալներ սիրում եմ ու շատ ուրախ եմ, որ ջանք չի խնայում, որպեսզի ամեն անգամ ինձ երջանկություն պարգեւի»,- նշեց երգչուհին:

Նոր տարվա հետ կապված Սոնեն շատ երազանքներ ունի.

«Իհարկե, երազանքներ ունեմ, բայց չեմ սիրում դրանց մասին խոսել, որպեսզի կատարվեն, իսկ նպատականերս շատ են. Կփորձեմ հասցնել այս տարի իրագործել բոլոր պլաններս»,- հավելեց նա ու նշեց, որ առաջիկայում պատրաստվում է նոր երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:

Զրույցի վերջում Սոնե Սիլվերը հղեց նաեւ իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները.

«Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ լուսավոր ու բարի տարի լինի բոլորիս համար: Մեր զինվորներին խաղաղ ծառայություն եմ մաղթում: Թող որ անհոգ ու բարեկեցիկ կյանքով  ապրենք ու թող սերը շատ լինի բոլորիս ընտանիքներում»:



Նման նյութեր