Որոշ մթերքներ ազդեցություն ունեն մեր տրամադրության վրա
Advertisement 1000 x 90

Որոշ մթերքներ ազդեցություն ունեն մեր տրամադրության վրա

Պարզվում է, որ կան մթերքներ, որոնց օգտագործումը կարող է փոխել ձեր տրամադրությունը։

Որոշ մասնագետներ կարծում են, որ տրամադրություն բարձրացնող լավագույն կերակուրն այն է, որը պարունակում է բարդ ածխաջրեր, ցածր կալորիականությամբ սպիտակուցներ և գույներ, ինչպես օրինակ՝ քաղցր կարտոֆիլ, քինոա, լոբի, ձու, ձկան, տավարի կամ հավի միս, մրգերի և բանջարեղենի բոլոր տեսակները։ Քիչ սննդարար նյութեր պարունակող մթերքների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեբնական խնդիրների։

Լավ տրամադրություն ապահովելու համար սննդարար մթերքները պարունակում են հետևյալ կարևոր էլեմենտները.

    Ֆոլաթթու
•    Երկաթ
    Oմեգա 3 ճարպաթթուներ
•    Մագնեզիում
•    Կալիում
    Սելեն
•    Թիամին
•    Վիտամին A
•    Վիտամին B6
    Վիտամին B12
•    Վիտամին C
•    Ցինկ

Ահա մի քանի ուտեստների օրինակներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, մանրաթելեր, ամբողջական ածխաջրեր և շատ սննդարար են, ուստի կփոխեն ձեր տրամադրությունը։

    քինոայով և հավի մսով աղցան
•    նուշ, խաղող
•    սաղմոնով, կարտոֆիլով, շագանակագույն բրնձով  և լոլիկով աղցան
•    կոկոսով և բրնձով պատրաստված հավ
•    կանաչեղենով լցոնված տավարի միս՝ քաղցր կարտոֆիլով և տապակած բրոկոլիով

doctors.am