երջին շրջանում՝ կորոնավիրուսով պայմանավորված, շատ ենք լսում ցինկի կարևորության, օգտակարության մասին, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով բժիշկները դեղատոմսում անպայման ներառում են այն: Եկեք հասկանանք՝ որն է դրա պատճառը:
Ցինկ (լատ.՝ Zincum), քիմիական տարր է, որի նշանն է Zn, տարրերի պարբերական համակարգի պարբերության, 2-րդ խմբի տարր է։ Ցինկը անօրգանական նյութ է և շատ օգտակար է մեր օրգանիզմի համար:
Այն կարևոր է իմումանյին համակարգի, վերքերի ապաքինման, արյան մակարդելիության, վահանաձև գեղձի գործունեության, համի և հոտի զգացողությունների համար:
Այն օգտակար է հղիության ժամանակ, նպաստում է պտղի նորմալ աճին: Նաև բուժում է էկզեման, հիանալի դեղամիջոց է հավկուրության, ախորժակի անկման, մրսածության, աչքերի տեսողության խանգարման դեպքում:
Օրգանիզմում ցինկի պակասի դեպքում առաջանում են հետևյալ հիվանդությունները`
- Աճի դանդաղեցում,
- Արյան ցածր ճնշում,
- Ոսկրերի աճի դանդաղեցում,
- Ախորժակի կորուստ,
- Համի և հոտի զգացողության կորուստ,
- Դեպրեսիա, չոր մաշկ,
- Քաշի կորուստ,
- Գունատ մաշկ,
- Աղիների թուլություն,
- Մազաթափություն,
- Հոգնածություն,
- Եղունգների վրա սպիտակ բծերի առկայություն:
Ցինկ պարունակող սննդամթերքներն են` միս, ոստրե, շաղգամ, սիսեռ, վարսակ, գետնանուշ, նուշ, ձավարեղեն, դդմի կորիզներ, կոճապղպեղ, ընկույզ: