Երաժիշտ, հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննան, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում մայրիկի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը:
«Ծնունդդ շնորհավոր, մամ ջան: Կրասավիցա մայա»,- գրել է Մարիաննան:
Հիշեցնենք, որ Մարիաննա ու Գարիկը 3 դուստր ունեն՝ Ամելին, Ադանեն և Ագաթան: Փոքրիկ Ագաթան լույս աշխարհ է եկել այս տարվա օգոստոսին:
Այս տարի լրացել է զույգի ամուսնության 9 տարին։
Մարիաննան մշտապես ակտիվ է ինստագրամյան հաթակում:Վերջերս նա անկեղծ խոստովանություն էր արել.
«Ես անկեղծ ահավոր երջանիկ եմ 3 աղջիկների մամա լինելու համար։ Գժվում եմ աղջիկներիս համար և զարմանում եմ կարծրատիպային մտածելակերպով մարդկանց վրա և սեռով պայմանավորված աբորտների մասին ունեմ հետևյալ կարծիքը՝ դա մարդասպանություն է, քանի որ հղիության 4-րդ ամսում է սեռը պարզ լինում, իսկ այդ ժամկետում պտուղը լիարժեք ձևավորված է լինում։
Ես այն մարդն եմ, ով շարունակ լսում է՝
-«Ոչինչ հաջորդը տղա կլինի»
-«4-րդն էլ ես ունենալու՞»
-«Ազգի շարունակություն ա պետք»
-«Ոչինչ, կարևորը առողջ բալիկներ լինեն»
«Ոչինչ», համոզված եմ՝ մեր հասարակության մեջ կնոջ դերը բարձրանալու է․ կինը կյանք է, գեղեցկություն, մայրություն, սեր, կիրք։ Գնահատենք, սիրենք ու սիրվենք»։