Հայաստանում նոյեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 հազար 839 դեպք, որից 276 հազար 865-ը՝ առողջացման, 6582-ը՝ մահվան ելքով:
Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 157 հազար 442 թեստավորում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 11 հազար 533 թեստավորում, հաստատվել է 1835 նոր դեպք: Մահացել է 50 մարդ, առողջացել՝ 1987-ը:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1323 է:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 32 հազար 69 բուժառու: