Երգիչ Անդրեն օրեր առաջ ներկայացրեց իր «Արցախ, ցավդ տանիմ» երգի տեսահոլովակը։ Արցախցի երգիչը տևական ժամանակ է՝ հայրենիքում է։ Նա համերգ ունեցավ Արցախում, օրերս էլ տեսահոլովակի պրեմիերան արեց Ստեփանակերտի հրապարակում՝ երկրպագուների հետ։
Այսօր առավոտյան երգիչն ուղիղ եթերում խոսել է մի շարք թեմաների մասին՝ անդրադառնալով նաև անտեղի աղմուկ բարձրացնող քննարկումներին։
Երգիչը ցավով նշել է, որ Հայաստանում ամենափնտրված և ներբեռնված երգիչը ադրբեջանցի է։ Նա նկատել է, որ այս դեպքում մշակույթն ունի հայրենիք։