ԽՈՅԵՐ
Այսօր դուք անսպասելիորեն կգտնեք ձեր անձնական կյանքին վերաբերող կարեւոր մի խնդրի լուծումը։ Ի դեպ, այն կարող է շատ դաժան եւ ծանր որոշում լինել ձեր սիրած էակի համար, ուստի երկար մտածեք վճռական քայլ կատարելուց առաջ։
ՑՈՒԼԵՐ
Այսօր ձեզ եւ ձեր սիրելիին երկար եւ կարեւոր խոսակցություն է սպասվում։ Թե ինչ արդյունք եւ ելք կունենա այն, աստղերը չեն կարող կանխատեսել։ Սակայն ձեզ լուրջ զրույց է սպասվում։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հիանալի օր ձեր սիրելի հետ բիզնես եւ համատեղ գործ սկսելու, ընկերություն հիմնադրելու համար։ Սակայն պետք չէ մոռանալ, որ գործնականը հաճախ կարող է խոչընդոտ հանդիսանալ սիրային հարաբերություններում։ Հետեւաբար, հաշվի առեք բոլոր «կողմ» եւ «դեմ» կետերը ու խելացի որոշում կայացրեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեզ խոչընդոտող ամեն ինչ կհեռացնենք ձեր ճանապարհից։ Որքան հնարավոր է քիչ շփվեք մարդկանց հետ, քանի որ նրանց հետ շփումը այսօր նյարդայնացնելու է ձեզ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ այն ամենը, ինչ նախկինում էական նշանակություն է ունեցել ձեզ համար, իրականում մանրուք է եղել, եւ դուք եւ ձեր սիրելին կարող էիք հարթել դրանք ընդամենը 5 րոպեում։ Աստղերը խորհուրդ են տալիս մտածել ձեր առողջության եւ նյարդային համակարգի մասին։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելին ինչ-որ խենթ արարք անելու մեծ ցանկություն կունենա։ Այսօր դուք ձեզ նովելի կամ ֆիլմի հերոս կզգաք, ում, ոտքերի տակ կլինի ամբողջ աշխարհը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքներին շատ հանգիստ օր է սպասվում։ Ոչ մեկին չի հաջողվի հունից հանել ձեզ։ Այսօր երեխաները կարող են բազմաթիվ հարցեր ուղղել ձեզ, քանի որ դուք սիրով կպատասխանեք դրանց։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ինչպիսի փաստարկներ էլ, որ ձեր սիրելին ներկայացնի, այսօր դուք հավատարիմ կմնաք ձեր տեսակետին եւ մինչեւ վերջ կպնդեք այն՝ նույնիսկ եթե ՆԱ ճիշտ լինի։ Որպեսզի չոտնահարեք ձեր սկզբունքները, խնդրի լուծումը հետաձգեք վաղվան։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին սիրո եւ քնքշանքի պակաս կզգա։ Հետեւաբար, ընտրեք հաճելի բույրով օծանելիք եւ փարվեք նրան։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր պետք է շատ զգույշ լինեք, որպեսզի հասցնեք անել նախատեսված գործերն ու կատարեք ձեր սիրելի կամակորությունները։ Եթե ձեզ մոտ չստացվի, ապա դուք հայտնվելու եք շատ բարդ իրավիճակում։
ՋՐՀՈՍՆԵՐ
Արտահայտությունը, որը պատահաբար կլսեք ռադիոյով կամ կկարդաք ինչ-որ գրքում, ամսագրում կամ համացանցում, խորհելու եւ մտորելու տեղիք կտա՝ արդյոք դուք ճիշտ եք վարվում ձեր սիրած անձնավորության հետ։ Այս պարագայում երկար մտածելը միայն դրական ազդեցություն կունենա ձեզ վրա։
ՁԿՆԵՐ
Այսօր դուք կհաղթահարեք ձեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները։ Իսկ երեկոյան թեթեւություն եւ երջանկություն կզգաք արդյունավետ գործելու համար։