Փեյնթբոլից ավելի լուրջ․ Հայաստանում նոր մակարդակի ռազմական սիմուլյատոր են ստեղծել
Advertisement 1000 x 90

Փեյնթբոլից ավելի լուրջ․ Հայաստանում նոր մակարդակի ռազմական սիմուլյատոր են ստեղծել

Հայաստանում նախատիպի մակարդակով լազերային ազդանշաններով ու էլեկտրաշոկով ռազմական սիմուլյատոր է ստեղծվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Դուցազն» ընկերության տնօրեն Գեղամ Չանդիրյանը նշեց, որ այն հավաքել են ընկերության ինժեներներ՝ «Իրական դպրոց» փորձարարական ուսումնարանի ուսանողների մասնակցությամբ։ Ուսունարանը գործում է Instigate-ի աջակցությամբ ու տեխնիկական մասնագիտություններ է սովորեցնում (փայտի, մետաղի մշակում և այլն), ինչպես նաև ճարտարագիտություն ու ծրագրավորում:

Սիմուլյատորը տարբերվում է փեյթբոլից նրանով, որ մասնակիցները զգալու են գնդակի հարվածը կամ ականի պայթյունը։ Մարդիկ միմյանց վրա կրակելու են լազերային ճառագայթների հետ ինֆրակարմիր ճառագայթներով։ Վիրավորման ծանրության աստիճանը որոշելու են ընդունիչները, որոնք կարված են քողարկման համազգեստի մեջ։ Եթե ճառագայթը հարվածել է մարմնի մի հատվածին (օրինակ, ոտքին), ապա սենսորը հրաման է տալիս էլեկտրոդներին, որոնք ուղարկում են զգայուն լիցք (այն առողջության համար վտանգ չի ներկայացնում)։

«Այսպես է ձևավորվում է անհրաժեշտ զգուշությունը, որին միշտ չէ, որ կարող է սովորեցնել փեյնթբոլը», – պարզաբանեց Չանդիրյանը։

Սիմուլյատորում օգտագործվում են ապաակտիվաացված (մարտական փամփուշտներով չեն կրակում), բայց իրական ինքնաձիգներ (որ խաղի մասնակիցները զգան դրա իրական քաշը)։ Դրանք դատարկ պարկուճներով են։ Բացի այդ, ընդունիչները զգում են նաև իրական զենքի ձայնն ու հարվածի շարժումը։

Ազդանշան ուղարկում են նաև տեղանքում թաքնված ականները՝ որքան մոտ, այնքան ավելի ուժեղ կլինի հարվածը։

Քողարկիչ հագուստի պատկերը կազմել են «Իրական դպրոցի» ուսանողները՝ Հայաստանի տեղանքի պատկերների վերլուծության հիման վրա։

Ջոկատի մասնակիցներն ունեն կապի համակարգեր («Իրաքան դպրոցի» ուսանողները դրանք մշակել են Lora տեխնոլոգիայի հիման վրա), իսկ հրամանատարներն ունեն պլանշետներ, որոնց վրա երևում ու մշտապես թարմացվում է զինվորների ու սպառազինության, այդ թվում՝ անօդաչու սարքերի գտնվելու վայրի ու վիճակի մասին տեղեկատվությունը: Եթե մարտիկը գլխի կամ կրծքավանդակի վիրավորում է ստացել կամ չափազանց շատ վնասվածքներ, նա մահացած է համարվում։

«Իրական հանդերձանքը, որը պետք է սիմուլյատորի համար, իհարկե, մի փոքր այլ է, բայց ոչինչ. նախատիպը հավաքել ենք, Զինված ուժերի համար էլ մոդելներ կհավաքենք։ Հիմնական բանը, որ տղաները զգում են, այն է, որ նրանք մեծահասակների հետ միասին նպաստում են ընդհանուր գործին: Ես նույնիսկ կասեմ՝ մեզ հետ հավասար», – ավելացրեց նա։

Նախագծի էլեկտրաշոկերը պատրաստվել է տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Դաշտոյանի ղեկավարությամբ։ Նա Շվեյցարիայում վերապատրաստվել է «նյարդային համակարգի մոնիտորինգ» մասնագիտությամբ և յուրացրել նյարդային էլեկտրական ազդակների ազդեցությունը։

Էլեկտրահարման լարվածությունն ու տևողությունը որոշելու համար նա խորհրդակցում է նյարդաբանների, վերտեբրոլոգների (ողնաշարի մասնագետների) և այլ պրոֆիլային բժիշկների հետ։

«Մենք որոշում ենք՝ ինչ լիցքեր կարելի է տալ, եթե մարդը վատառողջ է, կամ, օրինակ, ունի էլեկտրասրտագրիչ։ Խաղից հետո ստուգում ենք նաև մասնակիցների օրգանիզմը: Մի խոսքով` հավատարիմ ենք «մի՛ վնասիր» բժշկական սկզբունքին»,– պարզաբանեց նա։

Առաջիկա ամիսներին մշակողներն ուզում են կատարելագործել ամբողջական կոմպլեկտավորում ունեցող սիմուլյատորի նախատիպը։

«Դուցազնի» ու «Իրական դպրոցի» ուսանողների մշակումը հոկտեմբերի 29-31-ը ներկայացվել է Երևանում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից կազմակերպված DigiTec բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում։

armeniasputnik.am