Պարենամթերքի համաշխարհային գները նորացրել են 2011 թվականի հուլիսի ռեկորդը
Advertisement 1000 x 90

Պարենամթերքի համաշխարհային գները նորացրել են 2011 թվականի հուլիսի ռեկորդը

Պարենային ապրանքների գների համաշխարհային ինդեքսը հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատությամբ աճել Է 3 տոկոսով՝ հասնելով 133,2 կետի. այդպիսով գներն աճել են 2011 թվականի հուլիսից ի վեր ռեկորդային մակարդակի, ինչը գլխավորապես կապված Է բուսական յուղի եւ հացաբույսերի գների աճի հետ: Այդ մասին հետեւում Է ՄԱԿ-ի ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) մամուլի տեղեկագրից:

Այսպես, բուսական յուղերի ինդեքսը սեպտեմբերի դրությամբ կտրուկ ավելացել Է 9,6 տոկոսով կամ 16,3 կետով՝ հասնելով 184,8 կետի. այս բարձրացումը գլխավորապես բացատրվում Է արմավենու, սոյայի, արեւածաղկի եւ հլածուկի յուղերի գների աճով:

Հացաբույսերի գների ինդեքսը հոկտեմբերին աճել Է 3,2 տոկոսով կամ 4,3 կետով՝ մինչեւ 137,1 կետ, ընդ որում՝ ամենաշատը թանկացել Է ցորենը՝ ակտիվ համաշխարհային պահանջարկի դեպքում արտահանական առաջարկի կրճատման արդյունքում. թանկացել Է նաեւ գարին, նշում Է կազմակերպությունը:

Թանկացել Է նաեւ, թեեւ ոչ այնքան, կաթնամթերքը, որի գների ինդեքսը հոկտեմբերին աճել Է մինչեւ 120,7 կետ: Միեւնույն ժամանակ ամենից շատ բարձրացել են ճարպազերծված կաթի փոշու, անքաշ կաթի եւ սերուցքային կարագի գները, ասվում Է տեղեկագրում:

Մսի գների ինդեքսը կազմել Է 112,1 կետ՝ ցուցաբերելով 0,7 տոկոսով կամ 0,8 կետով նվազում: Ամենաշատն ընկել են խոզի մսի գնանշումները: Դա բացատրվում Է գլխավորապես Չինաստանի կողմից գնումների կրճատմամբ: Նաեւ ընկել են տավարի մսի գները, որը կապված Է մսի կտրուկ Էժանացման հետ, որը մատակարարվում Է Բրազիլիայից: Թռչնամսի գների գնանշումները, ընդհակառակը, աճել են աշխարհում բարձր պահանջարկի ազդեցությամբ. միեւնույն ժամանակ արտադրության ծավալները դանդաղորեն աճում են կերերի թանկացման եւ թռչնագրիպի բռնկումների պատճառով, հատկապես Եվրոպայում:

Ի վերջո, շաքարի գների ինդեքսը հոկտեմբերին կազմել Է 119,1 կետ (նվազումը 2,1 կետով կամ 1,8 տոկոսով): Ցուցանիշի նվազումը կապված Է համաշխարհային շուկաներում ներմուծման սահմանափակված պահանջարկի եւ Հնդկաստանի ու Թաիլանդի կողմից արտահանման ծավալների կանխատեսվող ավելացման հետ: