Հանրապետությունում նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2177 նոր դեպք, առողջացածների թիվը՝ 2283, մահացել է 46 մարդ: Վերջին մեկ օրում կատարվել էր 10 469 թեստավորում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 319 016 դեպք, որոնցից 279 148 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 908 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6628 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է:
Ընդհանուր կատարվել է 2 167 911 թեստավորում: