Հայտնաբերվել է Քիմ Քարդաշյանից Փարիզում գողացված կանխիկ գումարը. tert.am
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է Քիմ Քարդաշյանից Փարիզում գողացված կանխիկ գումարը. tert.am

Ժամեր առաջ ֆրանսիական Le Figaro թերթը հաղորդել է, որ ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել Փարիզում Քիմ Քարդաշյանի հյուրանոցի համարից գողացված կանխիկ գումարը: Այդ հարձակումից հետո անցել է երեք ամիս, և ահա իրավապահ մարմինները ձերբակալել են 17 կասկածյալի: Այսօր հետախուզման ընթացքում հայտնաբերվել է 300 հզ դոլար կանխիկ գումար: Հենց այդքան գումարից է զրկվել ամերիկյան իրապատում շոուի աստղը Փարիզում իր վերջին այցելության ժամանակ:

Հիշեցնենք, որ 17 ձերբակալվածների թվում է նաև Քիմ Քարդաշյանի վարորդը: Ըստ հետաքննության՝ հենց նա է տեղեկատվություն հաղորդել հանցագործներին՝ նշելով աստղի բնակության վայրը և օրակարգը:

Ամբողջությամբ՝ tert.am