Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում բիկինի է կրում։ Պարուհին լանջաբացվածքի հատվածն անհաջողությամբ է ֆոտոշոփի ենթարկել։
Էպատաժային արարքների սիրահար Վոլոչկովան փորձել է խմբագրել կրծքի, գոտկատեղի եւ նստատեղի հատվածը, սակայն մոռացել է, օրինակ, ձեռքի մասին, որի պիգմենտային հետքերն ու կնճիռները տեսանելի են։ Այդ ամենը տարօրինակ տեսք ունի։
Երկրպագուները մեկնաբանել են հրապարակումը՝ նշելով, որ Վոլոչկովան ֆոտոշոփի հարցում չափն անցել է։