
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սյունքի մարզ գործուղումն իրականացրել է Սանավիացիայի ուղղաթիռով, պետական միջոցների հաշվին: Այս մասին նախարարը հայտնեց ԱԺ-ում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում:
«Այո՛, գործուղվել եմ Սյունքի, և հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ, շտապ կերպով, օգտագործվելու են բոլոր միջոցները»,- ասաց Ավանեսյանը՝ գոծուղման հետ կապված այլ մանրամասների, այդ թվում՝ Տավուշի մարզ կատարած այցի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար, լրագրողներին առաջարկելով դիմել գրավոր հարցմամբ:
Ինչ վերաբերւմ է տվյալ գործուղմանը՝ պետական բյուջեից կատարված ծախսը նախարարը «միանշանակ նպատակային» որակեց: