
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա է անբարոյականությունը։ Կողք կողքի կանգնած ամիսներ և տարիներ շարունակ հայտարարել ենք, որ համալսարանների կուսակցականացումը պետք է բացառվի, իսկ ակադեմիական ազատությունն ու ինքավարությունը պետք է երաշխավորվի։
Ավելին՝ խստորեն դատապարտել ենք նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու փաստը։
Իսկ այսօր այդ նույն մարդիկ իրենց կուսակցական կատարածուին և միջակ բյուրոկրատին, որն իրեն մեծ ռեֆորմատոր և ունակ կառավարիչ է հռչակել, գործուղում են ԵՊՀ՝ տիրելու հոգաբարձուների խորհդրի նախագահի պաշտոնին։ Ռեկտոր Արամ Սիմոնյանը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք»։