ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանյային, հուվարի 20-ին Սպիտակ տուն թեյի է հրավիրել պաշտոնակալությունից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում հայտնել է The Hill-ը՝ վկայակոչելով Թրամփի օգնականին:
Իր հերթին ինաուգուրացիոն կոմիտեի նախագահ Թոմ Բարրաքը լրագրողներին ասել է, որ Թրամփ ամուսինները և Օբամա ամուսինները միասին կուղևորվեն պաշտոնակալության արարողությանը՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից հետո:
«Նրանք կգնան Սպիտակ տուն, որտեղ նրանց հրավիրել են սուրճի կամ թեյի, այնտեղ կանցկացնեն կես ժամ կամ մոտ այդքան, իսկ այնուհետև նրանք միասին կուղևորվեն պաշտոնակալության»,- ասել է Բարրաքը:
Ինչպես նշել է հրատարակությունը, պաշտոնակալության օրվա առավոտյան նորընտիր նախագահներին Սպիտակ տուն հրավիրելը վաղեմի ավանդույթ է ԱՄՆ-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: