Խաչատուր Սուքիասյանը ընտրությունների հարցով քննարկումներ է ունեցել նաև ՀԱԿ-ի հետ. panorama.am
Advertisement 1000 x 90

Խաչատուր Սուքիասյանը ընտրությունների հարցով քննարկումներ է ունեցել նաև ՀԱԿ-ի հետ. panorama.am

Գործարար, Հայաստանում տարբեր բիզնեսների հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցով հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաև Հայ Ազգային կոնգրեսի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Տարբեր քաղաքական ուժեր պարոն Սուքիասյանին ընտրություններին մասնակցելու առաջարկ են ներկայացրել, և նա այժմ քննարկումներ է ունենում նրանց հետ», -ասաց Մկրտչյանը:

Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ Խաչատուր Սուքիասյանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հստակ մտադրություն ունի, Մկրտչյանը պատասխանեց.

«Մասնակցել-չմասնակցելու, մասնակցության ձևաչափի մասին պարոն Սուքիասյանը կհայտարարի, երբ վերջնական որոշում կկայացնի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր