Ռուսական ակումբը հերքել է Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու լուրերը
Advertisement 1000 x 90

Ռուսական ակումբը հերքել է Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու լուրերը

«Սպարտակի» մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Զելենովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել մոսկովյան ակումբ։

«Սա ճիշտ չէ, ակումբը հետաքրքրված չէ այս խաղացողով»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանին տված հարցազրույցում ասել է Զելենովը։

Ավելի վաղ La Gazzeta dello Sport-ը գրել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից»։