Գեղարքունիքում հայտնաբերվել են անտիկ շրջանի բրոնզե զարդեր
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքում հայտնաբերվել են անտիկ շրջանի բրոնզե զարդեր

ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության ծառայությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։ Գտածոները կհանձվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին։ ֆոնդում։ Քանագեղում պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։

Քանագեղի հնավայրը թվագրվում է մ․թ․ա․ 15-14 – մ․թ․ա․ 7-6 դարերով։ Այս տարի հնավայրում պեղումներ արշավախմբի ղեկավարն էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, արշավախմբի կազմում էին ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Հասմիկ Սիմոնյանը, Տիգրան Զաքյանը, Լուսինե Ալեքսանյանը, Հայաստանի պատմության թանգարանի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բեն Վարդանյանը։ Պեղումների ընթացքին պարբերաբեր ծանոթացել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը։

Պեղումների մասին ավելի մանրամասն տեսեք այստեղ։

shantnews.am