Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, արձագանքել է իր ընկերուհու՝ Լորեն Սանչեսի եւ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «վիրուսային» հոլովակին: Ամեն ինչ սկսվել է Լոս Անջելեսում կայացած գալա երեկոյի ժամանակ սովորական զրույցից, որի ժամանակ Լորեն Սանչեսը հայացքը չէր կտրում դերասանից, թեեւ գրկախառնվում էր Բեզոսի հետ։
Ավելի ուշ միլիարդատերն իր Twitter-յան էջում գրառում է հրապարակել, որում Դի Կապրիոյին «սպառնացել է». «Լեո, արի այստեղ, ես ուզում եմ քեզ բան ցույց տալ», – գրել է Նա: Գրառմանը կցված է գործարարի լուսանկարը՝ նախազգուշական նշանով, որում ասում է. «Վտանգավոր է։ Մահացու զառիթափ»։
Leo, come over here, I want to show you something… @LeoDiCaprio https://t.co/Gt2v9JZTNz pic.twitter.com/KqGLB839NI
— Jeff Bezos (@JeffBezos) November 8, 2021