Եվրոպայում COVID-19-ից մահերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10%-ով
Advertisement 1000 x 90

Եվրոպայում COVID-19-ից մահերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10%-ով

ԱՀԿ-ում հայտնել են, որ անցած շաբաթ (նոյեմբերի 1-7-ը) եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 1․9 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 26․7 հազարը։ Այսպիսով՝ վարակման նոր դեպքերի թիվը տարածաշրջանում 7 օրում ավելացել է 7 տոկոսով, մահվան դեպքերինը՝ 10 տոկոսով։

Մեկ շաբաթում աշխարհում նոր դեպքերի թիվն ավելացել է 1 տոկոսով․ դրանց թիվը գերազանցել է 3․1 միլիոնը։ Մեկ շաբաթում գրանցվել է 48 703 մահ։

7 օրվա արդյունքներով՝ վարակման դեպքերի 63 տոկոսն (1 949 419) ու մահվան դեպքերի 55 տոկոսը (26 726) բաժին է ընկել Եվրոպային։ Եվրոպայից բացի, հիվանդացության աճ է գրանցվել Աֆրիկայում (3%)։ Հիվանդացության նվազում է նկատվել Հարավարևելյան Ասիայում (13%), Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (9%), Ամերիկայում (5%)։



Նման նյութեր