Չնայած բազմամյա թշնամանքին Քանյե Ուեսթը Դրեյքին խնդրել է երգել իր հետ
Advertisement 1000 x 90

Չնայած բազմամյա թշնամանքին Քանյե Ուեսթը Դրեյքին խնդրել է երգել իր հետ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը տեսաուղերձ է ձայնագրել՝ նվիրված իր գործընկեր Դրեյքին։ Ամերիկացի երաժշտական ոլորտի գործարար Ջեյ Փրինսի Instagram-ում եւ ռեփերի անձնական օգտահաշվում հայտնվել է տեսանյութ, որտեղ Քանյե Ուեսթը բացահայտ ասում է, որ թշնամանքը դադարեցնելու եւ «հպարտությունը մի կողմ դնելու ժամանակն է»:

«Ես խնդրում եմ Դրեյքին դեկտեմբերի 7-ին ելույթ ունենալ Լոս Անջելեսում, որպեսզի ունկնդիրների առջեւ կատարեն տարվա երկու ամենահաջողակ ալբոմները։ Մեր հիմնական նպատակն է ազատել Լարի Հուվերին։ Ես հավատում եմ, որ այս միջոցառումը ոչ միայն ուշադրություն կհրավիրի այս գործին, այլ ամբողջ աշխարհի մարդկանց կապացուցի, թե որքան շատ բանի կարող ենք հասնել՝ մի կողմ թողնելով մեր հպարտությունն ու միավորվելով միմյանց հետ»: