Հայաստանյան ընկերությունը հետաքրքրված է ԵԱՏՄ տարածքում քաղավիացիական ինքնաթիռների համատեղ արտադրությամբ։ Խոսքը «Էջմիածնի գործիքաշինական գործարան» ՓԲԸ–ի մասին է, որը ՀՀ միակ ընկերությունն է, որ հայտ է ներկայացրել ԵԱՏՄ հիշյալ ծրագրին մասնակցելու համար։
Հայկական ընկերությունից բացի ներկա պահին ծրագրով հետաքրքրվել են ԵԱՏՄ ևս շուրջ 80 ընկերություններ։ Ցանկը վերջնական չէ. այն բաց է բոլոր ցանկացողների համար։
Ծրագրով նախատեսվում է ԵԱՏՄ երկրներում ավիացիոն սարքավորումների, բաղադրիչների և հարակից արտադրանքի արտադրություն իրականացնել` ներմուծվող արտադրանքը տեղում արտադրվածով փոխարինելու և դրանով իսկ ԵԱՏՄ երկրների տնտեսական և տեխնոլոգիական անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միության երկրների արտադրողներին առաջարկվում է ներգրավել նորարարական, հեռանկարային և բարձր տեխնոլոգիական ապրանքների համատեղ արտադրության կոոպերատիվ շղթաներում։