Դիետոլոգ Յուլյա Պոլովինսկայան ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե որ քաղցրավենիքները չեն վնասում առողջությանը:
Նրա խոսքով՝ սննդակարգում համարձակորեն կարելի է ներառել բնական քաղցրավենիք՝ պաստիլ և մարմելադ՝ առանց շաքարի։ Օրգանիզմին անհրաժեշտ է նաև գլյուկոզա, որը բավարար քանակությամբ պարունակում են հատապտուղները, մրգերը և չրերը:
Մասնագետը հիշեցրել է, որ գրեթե բոլոր քաղցրավենիքները, որոնք վաճառվում են խանութներում, պարունակում են ռաֆինացված շաքար, որը միայն վնասում է օրգանիզմին։