Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Նոյեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, 12-13-ի գիշերը՝ 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում ոյեմբերի10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում նոյեմբերի 10–ի գիշերը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +13…+15 աստիճան։