Հայ հրուշակագործ Էռնա Մուրադյանը՝ ռուսական «Кондитер» հայտնի շոուի սուպեր եզրափակչում (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ հրուշակագործ Էռնա Մուրադյանը՝ ռուսական «Кондитер» հայտնի շոուի սուպեր եզրափակչում

Ռուսական «Пятница» հեռուստաալիքով շարունակվում է «Кондитер» հայտնի հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանը, որի սուպեր եզափակչի մասնակիցներից մեկը դարձավ հայուհի Էռնա Մուրադյանը:

6-րդ եթերաշրջանի երրորդ թողարկմանը, որին մասնակցում էր նաեւ գյումրեցի հրուշակագործ Էռնա Մուրադյանը, նվիրված էր օլիմպիական խաղերի հաղթանակներին: Առաջին փուլում Էռնան փորձագետներին հիացրեց հայ չեմպիոններին նվիրված իր տորթով՝ անցնելով եզրափակիչ փուլ, որի ընթացքում ֆինալիստներից յուրաքամչյուրը պետք է տորթ պատրաստեր օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնիի համար: Թե´ Նիկիտան, թե´ փորձագետները ներկայացված աշխատանքներից առաջին տեղը շնորհեցին Էռնային, ինչի արդյունքում էլ հայ հրուշակագործը ուղեգիր ստացավ դեպի մրցույթի սուպեր երզափակիչ, որի հաղթողը կկոչվի «Ռուսաստանի լավագույն հրուշակագործ» եւ կստանա 1 միլիոն ռուբլի դրամական պարգեւ:

news.am