Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկ հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, վարորդներին կոչ անելով՝ վերակառուցված ճանապարհին չգերազանցել արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Նշվում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47 կմ։