Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ ամիսներ առաջ Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում 65 հազար դոլարի չափով նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:
Արդեն հայտնի է, որ տվյալ գումարը փոխանցվելու է Լոռու մարզին՝ կրթական նորարարական ծրագրերի իրականացման և ՍՄԱՐԹ-կենտրոնի ստեղծման համար: