Որոշ ըմպելիքներ խորհուրդ չի տրվում խմել բան չկերած, քանի որ դրանք կարող են վնասել օրգանիզմին, հավաստիացնում է նուտրիցիոլոգ Կրիստինա Ժուրավլյովան։
Ինչպես ներկայացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, բան չկերած սուրճ օգտագործելը խթանում է աղեստամոքսային տրակտի գործառույթները, այդ թվում աղաթթվի արտազատումը։ Այս պրոցեսը կարող է հանգեցնել գաստրիտի առաջացման, հավաստիացնում է մասնագետը։ Սուրճը նաեւ գործի է դնում ենթաստամոքսային գեղձը, որն արտադրում է ֆերմենտներ ուտելիքի մարսողության համար, որն իրականում ստամոքսում չկա։ Այս ամենը, մասնագետի խոսքով, կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի եւ աղեստամոքսային տրակտի գործառույթների խափանման։
Մասնագետը նաեւ խորհուրդ չի տալիս վաղ առավոտյան սառը ջուր խմել։ Նա պարզաբանել է, որ օրգանիզմը վատ է մարսում սառը մթերքները, եւ հանդիպումը սառը ջրի հետ ստամոքսի համար, որը դեռ «քնած ռեժիմում» է, կարող է վտանգավոր լինել եւ վերածվել սթրեսի։
Մասնագետի կարծիքով՝ բան չկերած ավելի լավ է օգտագործել տաք ըմպելիքներ։