
Հայաստանում նոյեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326 հազար 830 դեպք, որոնցից 289 հազար 900-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 հազար 625 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 227 հազար 63 թեստավորում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 11 հազար 431 թեստավորում, հաստատվել է 1309 նոր դեպք, մահացել՝ 70 մարդ: Առողջացածների թիվը 2044 է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1368 է: