Փարիզը ցանկանում է հանդես գալ որպես մոդերատոր ղարաբաղյան կարգավորման հարցում
Advertisement 1000 x 90

Փարիզը ցանկանում է հանդես գալ որպես մոդերատոր ղարաբաղյան կարգավորման հարցում

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է հայ և ադրբեջանցի գործընկերների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է այդ հանդիպմանը։

Քաղաքագետը կարևորել է, որ Ֆրանսիան համանախագահ երկրներից մեկն է, արտգործնախարարների մակարդակով ուղիղ շփման երկիրը դուրս է եկել ԼՂ-ում մարտական գործողությունների դադարից մեկ տարի անց միայն: Ընդ որում, Լը Դրիանը մատնանշել է «կողմերի միջև երկխոսության ակտիվացմանն աջակցելու ցանկությունը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման»:

Սա Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների արդեն երկրորդ հանդիպումն էր, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ: Առաջին հանդիպումը կայացել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում:

Տարասովը ևս մեկ կարևոր հանգամանք է նշել․ Լը Դրիանը, մեկնաբանելով գործընկերների հետ հանդիպման արդյունքները, նշել է, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել կայուն խաղաղություն հաստատելու համար՝ կրկնելով այն, ինչ ավելի վաղ ասել էր Փարիզում:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Փարիզը դիտարկում է որպես «միջանկյան նշանակության փաստաթուղթ», այժմ խոսքը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ «երկարաժամկետ կայուն համաձայնագրի» նախապատրաստմանն ուղղված ջանքերի մասին է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 



Նման նյութեր