Հայաստանում նոյեմբերի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328 հազար 81 դեպք, որից 292 հազար 92-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 հազար 642 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 237 հազար 401 թեստավորում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 10 հազար 338 թեստավորում, հաստատվել է 1251 նոր դեպք: Առողջացել է 2192, մահացել՝ 39 մարդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6976 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1371 է: