«Յաջորդ «հո չենք» դաւադրութիւնը..
Արագ ու «աննշան» յիշեցնեմ որ վաղը երբ նիկոլ-թուրքը սեփական պապու բակը յանձնողի պէս, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԻՑ պոկի ու յանձնի Տիգրանաշէնը եւ Տաւուշի երկու «անկլաւ» կամ միջերկիր, ներգաւառները, Ադրբեջանը այնտեղ մի օր, շուտով, դնելու է ոչ թէ ադրբեջանական՝ այլ ԹՈՒՐՔԱԿԱՆ երեք բազաներ (Turkish military bases), որ թարգմանի՝ ՆԱԹՕ-ՀԱՊԿ պատերազմի պարարտ պայթուցիկ դաշտ Հայաստանի սրտում, որպէսզի նիկոլի աղանդաւորները Հայաստանը բզկտելով ձաբռտեն…
«Հո Հայաստանում երթեւեկելու համար, համաշխարհային երրորդ պատերազմ չենք սկսելու»։
Ճիշդ այդպէս, թուրք-ադրբեջանական հակաքայլը Ռուսական խաղաղապահներին Արցախում կամ Հայաստանի սիրիացումը…. եւ յաւելեալ զիջումների պարարտ դաշտ, (ասենք, միջանցք) Ռուսաստանի, Իրանի ինչպէս նաեւ Չինաստանի դէմ.., շուտով պատրաստելու համար Թուրքական մի եւս ՆԱԹՕ-ի բազա Մեղրիի ՄԻՋԱՆՑՔում, «Թուրքական Միութիւն» [Turkic Union] բացելու համար մինչեւ միջին Ասիա, ու Հայաստանը ամբողջովին միջերկիր, «անկլաւ» դառնայ թուրքական ծովի մէջտեղ..։
Մինչ այդ, հանգիստ նստէք, ու հետեւէք Հայաստանի դանդաղ սպանութեան… Անկլաւ յանձնէք, ստացէք ԹՈՒՐՔԱԿԱՆ բանակի բազա ձեր սահմաններից ՆԵՐՍ, եւ բայրակտարների, ակինջիների մշտական վտանգ որպէսզի Երեւանի վերեւից ձեզնից «ՍԵԼՖԻներ վերցնեն»..։
«Լաւ մնացէք» իշխանութիւն, եւ «ընդդիմութիւն» ջան…։
Սահմանադրություն Հոդված 205.
«Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ վերաբերող հարցերը լուծվում են ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ միջոցով:»
ՀԱՆՐԱՔՎԵ՛, ով Հայաստանի սահմանադրություն ոտնակոխող, բանա՛կ քանդող, թո՛ւրքի ծառայ, բռնատէ՛ր, Հայրենիքի դաւաճա՛ն, եւ Ո՛Չ ԹԷ քո անձնական որոշումը։
Քեզ յիշեցնեմ վարչապետի պաշտօնիդ երդմնակալութեանդ գիրը… դաւաճան Կապիտուլյանտ.. քո խօսքերը…
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, ՊԱՀՊԱՆԵԼ Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆը և օրենքները, ՆՊԱՍՏԵԼ Հայաստանի Հանրապետության ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ և ՇԱՀԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
… ոչ թէ պատի տակ, այլ պարան…
Երնէկ այսօր ունենայինք գոնէ մի Գարեգին Նժդեհ…։ Ափսոս որ չկայ մարդ որ ունենայ մեր նախնիների քաջութիւնն ու անձնազոհութիւնը։
Գոնէ մի օր յիշեցէք թէ ձեզ ինչ արեցին ՍՈՒՄԳԱՅԻԹի հայերի տներում ու փողոցներում… յիշեցէք…։ Այնտեղ ԱՄԲՈՂՋ Ադրբեջանում ԴԱՆԱԿ են ՍՐՈՒՄ մինչեւ օրս, որպէսզի ձեզ güle güle դիմաւորեն, ձեր երազներում տեսած «խաղաղութեան դարաշրջանում», ով ԽՐԻՄԵԱՆ Հայրիկ չկարդացո՛ղ, մոռացկոտ ժողովուրդ, որ ադրբեջանցի բորենիներին «ոչխար» էր անուանում…։
ԱՐԹՆԱՑԷ՛Ք… Անիծո՛ւի այն հացը որ պիտի ուտէք ստրկաբար ցեղասպան թուրքի կօշիկի տակ ծնկած, գլխիկոր, եւ անիծուեն դրա կամազուրկ բոլոր պղծուած թրքի թրի տակ խոնարհած հայրենածախ, Եռաբլուրի անձնազոհ նահատակ հերոսների դամբարաններին թքողները…»։
Տ. Սերոբ քահանայ Ազարյան