Ամերիկյան Variety ամսագիրը հրապարակել է «Հոլիվուդի նոր առաջնորդներ 2021» ցանկը, որում ներառված են կինոոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում ՝ հայազգի Արամ Յակուբյանը:
Ամսագիրը նշում է, որ կինոարդյունաբերության ոլորտի առաջնորդների նոր սերունդը պատրաստ է ընդունել նորորությունները: Ցուցակում ներառված անհատները, որոնց կարիերան կերտվում է Հոլիվուդի ամենամռայլ օրերում, պատրաստ են դիմակայել լոքդաունի հետեւանքով առաջացած մարտահրավերներին:
Արամ Յակուբյանը, որն աշխատել է Netflix սթիմինգային հարթակի մուլտֆիլմերի բաժնում, այժմ ղեկավարում է իր անկախ անիմացիոն ֆիլմերի բաժինը:
«Անիմացիան մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա մանկության տարիներին: Այն բացել է իմ աչքերը դեպի շատ ավելի մեծ աշխարհ, քան ես մտածում էի, որ գոյություն ունի եւ իմ երեւակայությանն ազատություն տվեց»,- նշել է Յակուբյանը։ «Երբ ես մեծացա, իմ մտահորիզոնը սկսեց ընդլայնվել, եւ ես նորովի գնահատեցի անիմացիոն պատմվածքի բարդությունը։ Այդ ոլորտում անսահման հնարավորություններ կան», – ասել է Յակուբյանը: