Astonished_Hound մականունով օգտատերը պատմել է մի պատմություն իր կյանքից այն մասին, թե ինչպես է մի անգամ վռնդել իր ընկերուհիւն, քանի որ վերջինս ցանկացել է իր կատվին դուրս քշել տնից: Այս մասին ասվում է Reddit-ում։
Astonished_Hound-ի սիրելի կատուն՝ Ռեյվեն անունով, երեք տարեկան է: Astonished_Hound-ը երկու տարի հանդիպել է մի աղջկա հետ, ինչից հետո զույգը որոշել է միասին ապրել:
Համատեղ կյանքի ընթացքում Astonished_Hound-ը մի օր՝ տուն վերադառնալուն պես նկատում է, որ կատուն անհետացել է, այն ինչ Ռեյվենը երբեք զբոսնելու չի գնացել: Կատվին գտել է Astonished_Hound-ի ընկերը:
Աղջիկը խոստովանել է, որ հենց ինքն է կատվին դուրս քշել, ինչից հետո Astonished_Hound-ը վռնդել է վերջինիս իր տնից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը