Հավանաբար յուրաքանչյուր մարդ փոխում է իրեն:
Մենք ձգտում ենք մեր նպատակներին ու հաճախ անգիտակցաբար փոխվում ենք: Մենք ավելի իմաստուն ենք դառնում, կենսափորձ ենք ձեռք բերում:
Մենք մեզ ենթագիտակցաբար ենք փոխում:
Առաջարկում ենք ընտրել տրված 4 հիերոգլիֆներից ցանկացած մեկն ու իմանալ, թե ինչպես ենք մենք փոխում ինքներս մեզ:
Նայեք նկարազարդմանը, ընտրեք դրանցից մեկն ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը:
Հիերոգլիֆ 1
Դուք ընտրել եք հարստությունը:
Դուք առավել վճռական, պայքարող, պրակտիկ մարդ եք դառնում:
Ցանկացածը ստանալու համար դուք ավելի ուժեղ ու համառ եք դառնում:
Հիերոգլիֆ 2
Դուք ընտրել եք իմաստնությունը:
Դուք աշխատում եք զսպել ձեր էմոցիաներն ու ցանկությունները:
Դուք վերլուծում եք սեփական կյանքը ու ձեր շրջապատը:
Դուք ավելի համբերատար ու ուշադիր մարդ եք դառնում:
Հիերոգլիֆ 3
Դուք ընտրել եք առողջությունը:
Դուք ձեր պահանջմունքները վերահսկողության տակ եք պահում:
Դուք ավելի զննողական ու ուշադիր եք դառնում ծանոթների ընտրության հարցում:
Դուք գրեթե սովորել եք հետևել ձեր ժամանակին ու անհրաժեշտը ցանկալիից տարբերել:
Հիերոգլիֆ 4
Դուք ընտրել եք խիզախությունը:
Դե ինչ, հավանաբար այն ձեզ պետք կգա:
Դուք առավել դիմադրողականություն եք ձեռք բերում մարդու կողմից ցուցաբերված անհարմարավետության նկատմամբ:
Դուք աշխատում եք չպատմել ձեր կյանքի դառը պահերի մասին:
Դուք սովորում եք ամուր կանգնել ոտքերի վրա, չնայած ամեն ինչին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը