Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը հայտնել է, որ իր «Սառույցի և կրակի երգը» սագայի հերթական հատորը, որի մոտիվներով ստեղծվել է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող հեռուստասերիալը, կարող է ավարտել և հրապարակել արդեն այս տարի:
«Դեռ ավարտված չէ, բայց առաջընթաց կա: Ոչ այնպիսին, ինչպես ես ակնկալում էի մեկ տարի առաջ, երբ հույս ունեի, որ ամեն ինչ կավարտվի արդեն մինչ այդ ժամանակ: Այժմ ես կարծում եմ, որ կավարտեմ այս տարի»,- գրել է Մարտինը LiveJournal-ի իր բլոգում, պատասխանելով «Ձմռան քամիների» էպիկական ֆենթեզի-վեպերի շարքի վեցերորդ հատորի, թողարկման ժամկետների վերաբերյալ հարցին:
«Բայց ես այդպես էի մտածում նաև մեկ տարի առաջ»,- նախազգուշացրել է նա երկրպագուներին:
«Պար վիշապների հետ» էպոպեայի նախորդ հատորը հրապարակվել է դեռ 2011 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: