Անսպասելի շնչառական կանգը (օբստրուկտիվ ապնոե) կարող է հանգեցնել հիպերտոնիայի։ Նման եզրակահանգման են եկել ամերիկացի գիտնականները, գրում է CNN-ը։
Ամեն անգամ, երբ մարդը դադարում է շնչել մի քանի վայրկյան, նրա զարկերակային ճնշումը բարձրանում է: Բացի այդ, օրգանիզմն արտադրում է սթրեսի հորմոններ, որոնք նույնպես ազդում են զարկերակային ճնշման վրա:
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել խռմփոցի ձայնին։ Պետք է անհանգստանալ, եթե այն խլացնում է խոսակցությունները և լսվում է փակ դռան հետևից։
Ռիսկի գոտում գեր մարդիկ են։ Նրանք հաճախ տառապում են այս սինդրոմից, քանի որ բերանի, լեզվի և պարանոցի հյուսվածքների ծանրությունը դժվարացնում է շնչառությունը:
Քնի ընթացքում շնչառության անսպասելի կանգ է նկատվում նաև 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ, մկանների տոնուսը թուլանում է, այդ թվում՝ փափուկ քիմքի և պարանոցի հյուսվածքները:
Նշվում է, որ տղամարդիկ ավելի հաճախ են ենթարկվում օբստրուկտիվ ապնոեի հավանաբար այն պատճառով, որ նրանք, որպես կանոն, ավելի մեծ լեզուներ և ավելի շատ ճարպային հյուսվածքներ ունեն մարմնի վերին մասում: