Հայաստանում նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք, առողջացել է 1962 քաղաքացի, արձանագրվել է մահվան 39 նոր դեպք:
Մեկ օրում կատարվել է 5966 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2246603 -ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328963 դեպք, որոնցից 293760-ը`առողջացած, 7016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26810 բուժառու: