COVID-19. Հայաստանում կատարվել է 1 մլն-ից ավելի պատվաստում
Advertisement 1000 x 90

COVID-19. Հայաստանում կատարվել է 1 մլն-ից ավելի պատվաստում

Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ COVID-19-ի դեմ կատարվել է 1 միլիոն 4 հազար 493 պատվաստում:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջին դեղաչափ ստացել է 682 հազար 188, երկրորդ դեղաչափ` 322 հազար 305 մարդ:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են: