Մակրոնը Ֆրանսիայի դրոշի վրա փոխել է կապույտ գույնի երանգը
Advertisement 1000 x 90

Մակրոնը Ֆրանսիայի դրոշի վրա փոխել է կապույտ գույնի երանգը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի վրա կապույտի երանգը փոխել Է ավելի մուգով: Այդ մասին հաղորդել Է Le Parisen թերթը:

Ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած Է մուգ կապույտ, սպիտակ եւ կարմիր գույներից:

Կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել Է չնկատված, քանի որ այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, հաղորդել Է Europe 1-ը: Նաեւ հրատարակությունը հաղորդում Է, որ դրոշի վրա այդ երանգը հղում Է 1793 թվականի Ֆրանսիայի դրոշին:

Որոշումը մասամբ գեղագիտական Է, քանի որ ֆրանսիական դրոշը եւ ԵՄ-ի դրոշը կողք-կողքի ծածանվում Էին բազմաթիվ վայրերում, եւ նրանց գույները համընկնում Էին: Նորացված դրոշները ծածանվում են Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի եւ ներքին գործերի նախարարության շենքերի վրա:

Ֆրանսիական դրոշի գույնի փոփոխության մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ընդունվել Է 2020 թվականի հուլիսի 13-ին՝ Ելիսեյան պալատի գործառնական տնօրեն Առնո Ժոլենսի նախաձեռնությամբ:



Նման նյութեր