Հայաստանում նոյեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 հազար 913 դեպք, որոնցից 297 հազար 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 հազար 82 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 260 հազար 268 թեստավորում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ընդգծելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 7699 թեստավորում, հաստատվել է 572 նոր դեպք: Առողջացել է 1617, մահացել՝ 52 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1385 է: