
1963 թվականի մայիսի 23 -ին Մոսկվայում Նիկիտա Խրուշչովի եւ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հանդիպումն էր:
1963թ. Էդուարդ Արծրունյանը «Պլակատ» հրատարակչության հանձնարարությամբ մեկ գիշերվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա ընթացքում ստեղծում է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի գալստյան նվիրված պաստառը, որով առավոտյան ողողված էին Մոսկվայի բոլոր փողոցները:
«Բավականին պատասխանատու գործ էր ինձ հանձնարարված՝ ստեղծել կուբացի առաջնորդ Կաստորյի կերպարը, որին երբեւէ չէի տեսել: Ինձ փոխանցել էին շատ անհաջող մի լուսանկար, որտեղ գրեթե ոչինչ չէր երեւում: Միայն հասկացա, որ քիչ թե շատ մենք նման ենք իրար: Վաղ առավոտյան, երբ պատրաստի պլակատը հանձնում էի տպագրության, Ֆիդել Կաստրոն չափազանց ինձ էր նման. փաստորեն ես ինքս ինձ օգնեցի: Չեք պատկերացնում, թե ինչպես հուզվեցի, երբ ինձ ասացին, թե Կաստրոն ուզում է ինձ հետ ծանոթանալ ու իր հիացմունքի խոսքն արտահայտել իմ կատարած աշխատանքի համար»:
Անահիտ Կորյունի (Մանուկյան) «Ամենանկարիչ նկարիչը» գրքից: