Քեյթ Միդլթոնը կարեւոր միջոցառման ժամանակ զբաղեցրել Է Եղիսաբեթ II-ի տեղը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քեյթ Միդլթոնը կարեւոր միջոցառման ժամանակ զբաղեցրել Է Եղիսաբեթ II-ի տեղը

Նախօրեին Լոնդոնում տեղի է ունեցել զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում։ Թագավորական ընտանիքի անդամները մասնակցել են արարողությանը, որպեսզի հարգեն զոհերի հիշատակը։

Պաշտպանության նախարարության շենքի պատշգամբում հայտնվել են Քեյթ Միդլթոնը, Կամիլա Պարկեր-Բոուլզը եւ Ուեսեկսի դքսուհի Սոֆին: Շատերը նշել են, որ Քեյթը կանգնած է Եղիսաբեթ II-ի տեղում՝ կենտրոնում, դքսուհիների միջեւ։

Թագուհին ինքը չի մասնակցել միջոցառմանը։ Պալատը հայտարարել է, որ նա մեջքի հետ կապված խնդիրներ ունի։ Նշենք, որ հոսպիտալացումից հետո սա պետք է լիներ դեպքը, որ Եղիսաբեթ Երկրորդը հայտնվեր հանրության առջեւ։

Քեյթը կրում էր Alexander McQueen ապրանքանիշի վերարկու։ Կերպարն ամբողջացրել են լայնեզր գլխարկը եւ Royal British Legion կրծքազարդը։ Նկատվում են նաեւ կաթիլների տեսքով մարգարտյա ականջօղեր, որոնք նախկինում պատկանել են արքայադուստր Դիանային։

style.news.am



Նման նյութեր