Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վիրավորների մասին
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վիրավորների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին բախումների ընթացքում  ադրբեջանական կողմի վիրավորների մասին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Էյվազովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ ՀՀ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։



Նման նյութեր