Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել ՀՀ նկատմամբ, այդ թվում՝ Սյունիքի մարզի որոշ քաղաքացիական բնավայրերի հարևանությամբ: Նրանց արարքներն ի սկզբանե հանցավոր են, կազմում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականության մասը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասվորապես, նշել է. «Ադրբեջանական զինված ուժերը պատերազմից հետո ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ բնակավայրերի հարևանությամբ ու ինքնիշխան տարածքում: Այդ ժամանակից սկսած տարբեր ժամանակաշրջաններում զբաղված են պարբերական հանցագործություններով, այդ թվում՝ ահաբեկչական արարքներով. կրակում են բնակավայրերի ուղղությամբ, իրական վտանգ են քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, նրանց արարքների պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը և այլն։
ՀՀ զինծառայողները պաշտպանում են ՀՀ բնակչության կյանքն ու առողջությունը ադրբեջանական հանցավոր արարքներից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հրատապ ուսումնասիրություններ՝ կապված նոյեմբերի 14-ից ադրբեջանական ահաբեկչական բնույթի արարքների հետ:
Որոշ տվյալներով հաղորդվում է ՀՀ 6 զինծառայողներ գերեվարելու մասին. սա բացահայտ անօրինական արարք է, քան որ ադրբեջանական զինծառայողների տեղակայումներն ու արարքներն են ի սկզբանե առանց իրավական հիմքերի են (unlawful):
Ադրբեջանական իշխանությունները կրում են ողջ պատասխանատվությունը իրենց ի սկզբանե անօրինական, ահաբեկչական արարքներով ՀՀ զինծառայողների կյանքի ու առողջության ցանկացած վնասի համար:
Իրավիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդումներ է ուղարկում միջազգային հանրությանը: