
Հայաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական և ռազմական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Օպերատիվ կապի միջոցով խորհրդակցություններ են անցկացվում՝ ռազմական, այլ գերատեսչությունների, դիվանագիտական խողովակներով»,- ասել է Տողանյանը:
Նա նաև հայտնել է, որ Հայաստանը դեռ պաշտոնական նամակ չի փոխանցել ռուսական կողմին՝ սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցում օգնելու համար: