Բառացիորեն կես ժամ առաջ Հայաստանի Հանրապետության օդային տարածքի վրայով ադրբեջանական ինքնաթիռ է թռել Սիրիայից, որը Բաքու է տեղափոխում ահաբեկիչների նոր խումբ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
«Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի վերջին ներկայացուցիչները, ովքեր հավանություն են տվել Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքներին, գո՞հ են հայ զինծառայողների եւ խաղաղ քաղաքացիների նկատմամբ իրենց հանցավոր գործողություններից»,- հավելել է նա: