«Կինը չպիտի փորձի հաղթել տղամարդուն. դա ծիծաղելի է». Գրիգոր Կյոկչյանը կին-տղամարդ հարաբերություների մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կինը չպիտի փորձի հաղթել տղամարդուն. դա ծիծաղելի է». Գրիգոր Կյոկչյանը կին-տղամարդ հարաբերություների մասին. life.tert.am

Tert.am Life-ը հայ հայտնիների շրջանում շարունակում է բլից հարցում անցկացնել` բացահայտելով արտիստներին: Մեր այսօրվա զրուցակիցը երգիչ Գրիգոր Կյոկչյանն է:

Եթե չլինի կինն ու գինին

-Եթե չլինի գինի վատ է, եթե չլինի կինը՝ անհնար: Կնոջ և գինու համադրությունը իդեալական է:

Ինչպե՞ս երջանկացնել կնոջը:

-Կնոջը երջանկացնելու համար նախ պետք է նրան հասկանալ: Ճիշտ ուշադրությունը ու փոքր քայլերը կնոջը կհամոզեն, որ ինքը քեզ համար ներշնչման աղբյուր է:

Ի՞նչ պետք է անի տղամարդը, երբ կինը սխալ է:

-Երբ կինը սխալ է (նայած, թե ինչ սխալի մասին է խոսքը) տղամարդը պետք է պատճառը փնտրի նախ իր մեջ: Հավատացեք տղաները կարող են այնպես անել, որ կինը քիչ սխալվի:

Ի՞նչ սխալներ են հաճախ թույլ տալիս տղամարդիկ:

-Երբ տղամարդն է սխալվում, կինը պետք է վերանայի իրեն: Հետաքրքիր կնոջից տղամարդը չի ձանձրանում և հակառակը:

Ո՞ր հատկանիշները պետք է չբնորոշեն կնոջը:

-Կինը չպիտի փորձի հաղթել տղամարդուն. դա ծիծաղելի է: Ուժեղ կինը չի ապացուցում:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր