
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ժամանակ։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը և, մասնավորապես, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում դրա ապահովմանը, ապա ստիպված եմ արձանագրել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում: Դրա մասին է վկայում նաև դաշինքի երկրների զորախմբերի ընդլայնվող ներկայությունը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքի զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը մեր պետությունների արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ»,– նշել է Զասը։