
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։
- Ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։
- Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռեւս մայիսի 12-ին։
- Հիշատակվում Ադրբեջանում պահվող եւ վերջերս գերեվարված հայ ռազմագերիների հարցը։
- Շեշտվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարեւորությունը։
- Խոսվում է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիության մասին։
Տեքստին կարող եք ծանոթանալ նկարից։
Հ.Գ. Աու, պետություն, ու՞ր ես…
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից